Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բայդեն. «Միջազգային խաղաղապահ ուժերի պահանջարկն այսօր ավելի բարձր է, քան երբևէ»

Բայդեն. «Միջազգային խաղաղապահ ուժերի պահանջարկն այսօր ավելի բարձր է, քան երբևէ»
27.09.2014 | 11:59

ԱՄՆ-ը մտադիր է 2, 9 մլրդ դոլար հատկացնել ՄԱԿ-ի կողմից 2015-ին իրականացվելիք խաղաղապահ գործողությունների համար: «Միջազգային խաղաղապահ ուժերի պահանջարկն այսօր ավելի բարձր է, քան երբևէ»,- հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: «Մեկ սերնդի կյանքի ընթացքում ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների թիվն աճել է տասնապատիկ»,-ասել է Բայդենը: Նրա խոսքով՝ ներկայումս ամբողջ աշխարհում տեղակայված է մոտ 120 հազար խաղաղապահ:

Դիտվել է՝ 3239

Մեկնաբանություններ